Կարևոր իրադարձություններ

Իջևանում կրկին վնասել են Նիկոլ Փաշինյանի արձանը

17 Մայիս, 2022 09:03
Իջևանում կրկին վնասել են Նիկոլ Փաշինյանի արձանը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  ոստիկանության Իջևանի բաժնում «գույքի դիտավորությամբ ոչնչացում» հատկանիշով նյութեր են նախապատրաստվում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված նյութերը նախապատրաստվում են մայիսի 13-ին ոստիկանության Իջևանի բաժնի հերթապահ մասի պետի կողմից ստացված ահազանգի փաստով:

Վերջինս բաժնի պետին հայտնել է, որ  Իջևան քաղաքում Բլբուլյան-Ասլանյան փողոցների խաչմերուկում նկատել է, որ «Նիկոլ Փաշինյան» արձանը պարանոցի և գլխի հատվածում վնասված է:

Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին