Կարևոր իրադարձություններ

Շրի Լանկայում բենզինի պաշարները սպառվում են

16 Մայիս, 2022 23:46
Շրի Լանկայում բենզինի պաշարները սպառվում են

Շրի Լանկայում բենզինի պաշարները սպառվում են, ընդամենը մեկ օրվա պաշար է մնացել: Այս մասին հայտնել է Շրի Լանկայի վարչապետ Ռանիլ Վիքրամասինգհեն, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Ներկայում մենք ընդամենը մեկ օրվա բենզի պաշար ունենք: Երեկ ժամանած դիզվառելիքի մատակարարմամբ դեֆիցիտը որոշ չափով կվերացվի:

Հնդկական վարկային գծի շրջանակում դիզվառելիքի ևս երկու խմբաքանակ տեղ կհասնի համապատասխանաբար մայիսի 18-ին և հունիսի 1-ին։ Դրանից բացի, բենզինի խմբաքանակ է սպասվում մայիսի 29-ին»,-նշել է վարչապետը:

Նրա խոսքով՝ Ֆինանսների նախարարությունը դժվարանում է հայթայթել գազի ներկրման համար անհրաժեշտ 5 մլն դոլարը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին