Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիան պատմության մեջ երկրորդ անգամ կին վարչապետ կունենա

16 Մայիս, 2022 21:34
Ֆրանսիան պատմության մեջ երկրորդ անգամ կին վարչապետ կունենա

Ֆրանսիայի վարչապետի պաշտոնում նշանակվել է Աշխատանքի, զբաղվածության և ինտեգրման գործող նախարար Էլիզաբեթ Բորնին։ 

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժան Կաստեքսը նախագահական ընտրություններից անմիջապես հետո ներկայացրել էր իր հրաժարականը, երկրի ղեկավարն այն ընդունել էր։

Բորնը Ֆրանսիայի պատմության մեջ երկրորդ կին վարչապետն է, առաջինը Էդիթ Քրեսոնն է զբաղեցրել այդ պաշտոնը՝ 1991-1992 թթ.:

 

Լրահոս

Դիտել ավելին