Կարևոր իրադարձություններ

Անահիտ Ավանեսյանը Ժնևում կմասնակցի Առողջապահության համաշխարհային 75-րդ վեհաժողովին

16 Մայիս, 2022 13:30
Անահիտ Ավանեսյանը Ժնևում կմասնակցի Առողջապահության համաշխարհային 75-րդ վեհաժողովին

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը 2022 թվականի մայիսի 22-28-ը կգործուղվի Շվեյցարիայի Համադաշնություն։

Ավանեսյանը մեկնում է Ժնև՝ Առողջապահության համաշխարհային 75-րդ վեհաժողովին մասնակցելու նպատակով:

Գործուղումից վերադառնալուց հետո նախարարը եռoրյա ժամկետում Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվություն պետք է ներկայացնի Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

 

Լրահոս

Դիտել ավելին