Կարևոր իրադարձություններ

«Դիմադրություն» շարժումն ավտոերթեր է իրականացնում Երևանում. ոստիկանները փակել են ավտոերթի ճանապարհը

16 Մայիս, 2022 10:08
«Դիմադրություն» շարժումն ավտոերթեր է իրականացնում Երևանում. ոստիկանները փակել են ավտոերթի ճանապարհը

«Դիմադրություն» շարժումն այսօր առավոտյան վերսկսել է անհնազանդության ակցիաները: Ընդդիմությունն ավտոերթ է իրականացնում Երևանում:

Ավտոերթերն իրականացվում են նաև հետևյալ ուղղություններով՝ Աշտարակի, Արտաշատի, Արգավանդի, Արինբերդի խճուղիներով և Երևան-Աբովյան մայրուղիով:

Աշտարակի խճուղուց մեկնարկած ավտոերթի ճանապարհը փակել էին ոստիկանության աշխատակիցները:

Որոշ ժամանակ անց ճանապարհը բացվեց եւ ավտոերթը շարունակվեց:

 

Լրահոս

Դիտել ավելին