Կարևոր իրադարձություններ

ՏԿԵ նախարարը եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետությունում

15 Մայիս, 2022 23:03
ՏԿԵ նախարարը եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետությունում
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետությունում։ Այս մասին հայտնում է նախարարության ֆեյսբուքյան էջը։ 
 
Այսօր ԻԻՀ-ում նախարարին դիմավորել է ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ Խեյրոլլահ Խադեմին, որից հետո նախարար Սանոսյանը Թեհրանում մասնակցել է Նավթի, գազի, վերամշակման և նավթաքիմիական 26-րդ միջազգային ցուցահանդեսին։
 
Նախարարը շրջայց է կատարել ցուցահանդեսի տաղավարներով, որտեղ ներկայացված են նավթի և գազի ոլորտում տարբեր պետական և մասնավոր ընկերություններ, որոնք հաջողությոնների են հասել ոչ միայն Իրանում, այլև նավթ և գազ արդյունահանող աշխարհի տարբեր երկրներում։
 
Շրջայցից հետո նախարարը պատասխանել է լրագրողների հարցերին։
 
Սանոսյանը նշել է, որ տպավորված է նավթի և գազի արդյունահանման, սպասարկման, սարքավորումների և այլ հարցերում իրանական ընկերությունների հաջողություններով։
 
Վաղը նախատեսված են մի շարք հանդիպումներ ԻԻՀ էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբյանի, Ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի, ինչպես նաև Նավթի նախարար Ջավադ Օջիի հետ։

 

Լրահոս

Դիտել ավելին