Կարևոր իրադարձություններ

Նա նույն կեղծ տեղեկատվությամբ փորձում է մարդկանց զգացմունքների հետ խաղալ՝ միաժամանակ շահարկելով պատերազմի վիշտն ու ցավը․ Դավոյան

15 Մայիս, 2022 22:39
Հեղինակ՝ Արփի Դավոյանը
Նա նույն կեղծ տեղեկատվությամբ փորձում է մարդկանց զգացմունքների հետ խաղալ՝ միաժամանակ շահարկելով պատերազմի վիշտն ու ցավը․ Դավոյան

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում անդրադառնալով ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի սույն գրառմանը՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը գրել է.

«Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի փոխնախագահի ամենաչընտրված թեկնածու Արթուր Ղազինյանը ֆեյբուքյան իր էջում, ի թիվս այլ բարբաջանքների, գրել է՝... «Հայաստանի պատմության մեջ ամենամեծ ու ապացուցված թալանը եղել է 2020 թ-ին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ թալանվեցին արտերկրում ապրող հազարավոր հայեր»:

«Կասկած չկա, որ սա բացահայտ սուտ է, բայց խնդիրը այլ տեղում է։ Արթուր Ղազինյանը լավ հասկանում է, որ տարիներ շարունակ մարդկանց մոտ ցասում ու վիշտ են առաջացրել «Հայաստան» համահայկական հիմնադրամում կատարված ապօրինությունները, հիմա նա նույն կեղծ տեղեկատվությամբ փորձում է մարդկանց զգացմունքների հետ խաղալ՝ միաժամանակ շահարկելով պատերազմի վիշտն ու ցավը և Սփյուռքի մեր հայրենակիցների ջանքերը։

Ասեմ ավելին՝ իրավաբան լինելով՝ սույն պարոնը շատ լավ գիտե, որ որևէ բան ապացուցված լինելու համար այն դեռևս պետք է ապացուցել, ոչ թե հայտարարել ապացուցված ու մերկապարանոց հայտարարություններ անել»։

 

Լրահոս

Դիտել ավելին