Կարևոր իրադարձություններ

Սա Հայաստանի պատմության բոլոր ժամանակների ամենաապիկար, տգետ, պոպուլիստական ընդդիմությունն է. Վ. Ալեքսանյան

15 Մայիս, 2022 20:36
Հեղինակ՝ Վահագն Ալեքսանյան
Սա Հայաստանի պատմության բոլոր ժամանակների ամենաապիկար, տգետ, պոպուլիստական ընդդիմությունն է. Վ. Ալեքսանյան
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
 

«Ապիկար պոպուլիստների շարժումը այսօր հավաքված 3-4 հազար մարդու առաջ հարթակից հայտարարեց, որ Հայաստանը պետական բյուջեից 25 000 դոլար է տրամադրելու սեռափոխման վիրահատությունների համար։

Ապիկար պոպուլիստները, իհարկե, ստում են, նման բան չկա, երբեք չի էլ քննարկվել, բայց փաստը, որ սա ասում են մի հարթակից, որտեղից ելույթ է ունենում Աժ գործող փոխնախագահը, որի դիմաց կանգնած են Հայաստանի երկու նախկին նախագահներ, կարծում եմ՝ ևս մի ապացույց է այն բանի, որ սա Հայաստանի պատմության բոլոր ժամանակների ամենաապիկար, տգետ, պոպուլիստական ընդդիմությունն է»:

 

Լրահոս

Դիտել ավելին