Կարևոր իրադարձություններ

Ավտոմեքենան արգելափակվել է առվի մեջ. օգնության են հասել փրկարարները

15 Մայիս, 2022 19:50
Ավտոմեքենան արգելափակվել է առվի մեջ. օգնության են հասել փրկարարները

Մայիսի 15-ին, ժամը 16։18-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարանի ջրամբարի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է առվի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «Suzuki» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից։

 

Լրահոս

Դիտել ավելին