Կարևոր իրադարձություններ

Այսօր նշվում է Ընտանիքի միջազգային օրը

15 Մայիս, 2022 19:12
Այսօր նշվում է Ընտանիքի միջազգային օրը

1994 թվականից ի վերամեն տարի մայիսի 15-ին նշվում է Ընտանիքի միջազգային օրը, որը նպատակ ունի հանրության ուշադրությունը կենտրոնացնել ընտանիքի խնդիրների վրա, և որպես հասարակության կարևոր բջիջ բարձրացնել ընտանիքի դերն ու նշանակությունը: Այն հռչակվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից՝ 1993 թվականի սեպտեմբերի 20-ին «Ընտանիքի միջազգային տարի» բանաձևի համաձայն։ 

Յուրաքանչյուր տարի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան Ընտանիքի միջազգային օրվա հետ հետ կապված ուղերձներ է ուղարկում՝ դրանով իսկ որոշելով այդ տարվա թեման։ 

Ներկայումս Ընտանիքի օրը տոնում են Սլովակիայում, Լիտվայում, Լատվիայում, Տաջիկստանում, Բելառուսում, Ուկրաինայում և մի շարք այլ երկրներում։ 2011թ. փետրվարի 9-ին ԱԺ-ն ընդունեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքը, որով մայիսի 15-ն ամրագրվեց որպես Ընտանիքի օր:

Օրենքի ընդունման անհրաժեշտությունը պատգամավորները պայմանավորեցին նրանով, որ ընտանիքը, լինելով հասարակության բնական և հիմնական բջիջը, Հայաստանի Հանրապետությունում գտնվում է պետության հովանավորության և պաշտպանության ներքո:

Ընտանիքը, որպես հասարակության հիմնական տարր, եղել և մնում է մարդկային արժեքների, մշակույթի պահպանողը: Ըտանիքի շնորհիվ ամրանում ու զարգանում է պետությունը, աճում է ժողովրդի բարեկեցությունը: Բոլոր ժամանակներում էլ պետութան զարգացումը դատել են ըստ հասարակության մեջ ընտանքի զարգացման աստիճանի ու ընտանիքի հանդեպ պետության վերաբերմունքի:

 

Լրահոս

Դիտել ավելին