Կարևոր իրադարձություններ

Ինչպես է Աշոտ Ադամյանը ծնկի բերել թուրք և ադրբեջանցի մարզիկներին (տեսանյութ, լուսանկարներ)

15 Մայիս, 2022 17:32
Ինչպես է Աշոտ Ադամյանը ծնկի բերել թուրք և ադրբեջանցի մարզիկներին (տեսանյութ, լուսանկարներ)

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայացել է բազկամարտի Եվրոպայի առաջնությունը։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Հայաստանի ներկայացուցիչը՝ 29-ամյա Աշոտ Ադամյանը, 65 կգ քաշային կարգում հռչակվել է Եվրոպայի չեմպիոն՝ եզրափակչում հաղթանակի հասնելով Թուրքիայի ներկայացուցչի նկատմամբ:

Սա Ադամյանի համար Եվրոպայի 8-րդ չեմպիոնությունն էր:

Երրորդ տեղը զբաղեցրած ադրբեջանցի մարզիկը պարգևատրման արարողության ժամանակ ծիծաղելի իրավիճակում է հայտնվել․ թաթերի վրա կանգնելով՝ փորձել է իր երկրի դրոշն ավելի բարձր պահել հայկական եռագույնից:

 

 

Լրահոս

Դիտել ավելին