Կարևոր իրադարձություններ

Քերոբյանը մասնակցել է «Ֆաբ Լաբ Հայաստան-Դիլիջանի» բացման արարողությանը (լուսանկարներ)

15 Մայիս, 2022 16:14
Քերոբյանը մասնակցել է «Ֆաբ Լաբ Հայաստան-Դիլիջանի» բացման արարողությանը (լուսանկարներ)

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է «Ֆաբ Լաբ Հայաստան-Դիլիջանի» բացման արարողությանը։ Այդ մասին հայտնում է էկոնոմիկայի նախարարության ֆեյսբուքյան էջը։

««Ֆաբ Լաբ»-ի համահիմնադիրները, ուսուցիչները և աշակերտները խոսել են իրենց նպատակների մասին, ներկայացրել իրենց գործունեությունը և աշխատանքները, որոնք պատկերացում են տալիս ապագայի մասին։

«Ֆաբ Լաբ»-ում կրթում են՝ ողջունելով կրեատիվ մտածելակերպը, խթանելով նախաձեռնողականությունը, տալով տեխնոլոգիական գիտելիքներ և զարգացնելով ստեղծարար միտքը՝ կյանքի տարբեր բնագավառների համար գտնելու յուրահատուկ լուծումներ։

Այստեղ պատկերացում են տալիս ֆիզիկական և թվային աշխարհների միաձուլման մասին։

Այստեղ սովորում են իրենց միջավայրը վերափոխելու, ապագան կերտելու համար»,- ասված է գրառման մեջ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին