Կարևոր իրադարձություններ

Արայի լեռան մոտ մեքենան ձորն է ընկել․ կա 1 զոհ, 1 վիրավոր

15 Մայիս, 2022 15:52
Արայի լեռան մոտ մեքենան ձորն է ընկել․ կա 1 զոհ, 1 վիրավոր

Արագածոտնի մարզում ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել, որի հետևանքով 1 մարդ մահացել է, 1-ն էլ՝ վնասվածքներ ստացել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 17:00-ի սահմանում BMW-X5 մակնիշի ավտոմեքենան Արայի լեռան տարածքին հարակից Ծաղկեվանք տանող ճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլորվել, բախվել ապառաժ քարերին ու կողաշրջված վիճակում հայտնվել ձորում:

Ըստ աղբյուրի՝ 2 հոգի քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ձորից ու տեղափոխվել շտապօգնության ավտոմեքենա, որտեղ պարզվել է, որ նրանցից մեկը մահացած է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Իրավապահները պարզում են տուժածների ինքնությունը։

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին