Կարևոր իրադարձություններ

Մասկը կասեցրել Է Twitter-ի գնումը

15 Մայիս, 2022 12:51
Մասկը կասեցրել Է Twitter-ի գնումը

Tesla-ի և SpaceX-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկն ասել է, որ Twitter-ի գործարքը կասեցված է այնքան ժամանակ, քանի դեռ չեն ստացել ամբողջական  տեղեկություններ կեղծ հաշիվների վերաբերյալ:

Ըստ նրա՝ կեղծ հաշիվները մոտավորապես կազմում են օգտատերերի 5 տոկոսը:

Մասկը ապրիլի վերջին հայտարարել էր, որ նախատեսում է 44 միլիարդ դոլարով (41,05 միլիարդ եվրո) գնել Twitter-ը:

Նա նաև խոստացել է, որ առաջնահերթություն կտա խոսքի ազատությանը և կվերականգնի ԱՄՆ նախկին նախագահ Դոլանդ Թրամփի Twitter-ի էջը, ինչը հակասությունների տեղիք է տվել:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին