Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    451
    461

  • EUR

    462,5
    480,5

  • RUB

    6,08
    7,58

Կարևոր իրադարձություններ

Երևանում քաղաքացին շինության երկրորդ հարկից ընկել է փոսը

15 Մայիս, 2022 11:30
Երևանում քաղաքացին շինության երկրորդ հարկից ընկել է փոսը

ԱԻՆ-ից հայտնում են, որ մայիսի 14-ին, ժամը 23:15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կորյունի փողոցում քաղաքացին ընկել է փոսը (մոտ 7 մետր). դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ քաղաքացին ընկել է նախկին ճոպանուղու չշահագործվող շինության երկրորդ հարկից և վնասվել:

Փրկարարները Դ. Խ.-ին (ծնված 2002 թ.) վնասվածքներով դուրս են բերել փոսից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

 

 

Լրահոս

Դիտել ավելին