Կարևոր իրադարձություններ

Հրդեհ է բռնկվել Մեծամորի շենքերից մեկում․ տարհանվել է 39 քաղաքացի

15 Մայիս, 2022 10:00
Հրդեհ է բռնկվել Մեծամորի շենքերից մեկում․ տարհանվել է 39 քաղաքացի

ԱԻՆ-ից հայտնում են, որ մայիսի 15-ին, ժամը 07։58-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծամոր քաղաքի 12-րդ շենքի առաջին հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:29-ին, մարվել՝ 09։05-ին: Այրվել են բնակարանի պատշգամբը, հյուրասենյակը և խոհանոցը՝ գույքով (մոտ 50 քմ): Փրկարարները շենքից տարահանել են 39 քաղաքացու. տուժածներ չկան։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին