Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    454
    464

  • EUR

    469
    487

  • RUB

    6,22
    7,53

Կարևոր իրադարձություններ

Երկրաշարժ Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք. այն զգացվել է նաև Հայաստանում

14 Մայիս, 2022 21:28
Երկրաշարժ Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք. այն զգացվել է նաև Հայաստանում

Մայիսի 14-ին, տեղական ժամանակով ժամը 21:14-ին (Գրինվիչի ժամանակով մայիսի 13-ին, ժամը 17:14-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.20⁰ և արևելյան երկայնության 43.96⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի՝ Շիրակի մարզի Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.5 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի և Լոռու մարզերում` 4-5 բալ, Արագածոտնի և Տավուշի մարզերում` 3-4 բալ, Երևան քաղաքում և Արարատի մարզում` 3 բալ ուժգնությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին