Կարևոր իրադարձություններ

«Չենք ուզում մաֆիոզ պետություն». բողոքի ակցիա Ադրբեջանում

14 Մայիս, 2022 21:00
«Չենք ուզում մաֆիոզ պետություն». բողոքի ակցիա Ադրբեջանում

Ընդդեմ հասարակական գործիչների և լրագրողների նկատմամբ աճող բռնության և սպառնալիքների`Ադրբեջանի ժողովրդավարական շարժման մի խումբ ակտիվիստներ այսօր Բաքվում բողոքի ակցիա են անցկացրել: Այն անցել է «Չենք ուզում մաֆիոզ պետություն» կարգախոսով։

Բողոքի ակցիայի կազմակերպիչների մեծ մասը ձերբակալվել է մինչև ակցիայի մեկնարկը:

Մասնակիցները պնդել են, որ վերջին շրջանում Ադրբեջանում հաճախակի են դարձել հասարակական գործիչների և լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը, և այդ հանցագործությունները մնում են անպատիժ:

Ակտիվիստները մտադիր էին երթով հասնել ներքին գործերի նախարարություն և այնտեղ ընթերցել ուղերձի տեքստ, սակայն ոստիկանությունը թույլ չի տվել, և ակցիան տևել է ընդամենը 30 րոպե: Ակցիայի ընթացքում ձերբակալվել է մոտ 30 մարդ:

 

Լրահոս

Դիտել ավելին