Կարևոր իրադարձություններ

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա

14 Մայիս, 2022 17:58
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա

Հանրապետության տարածքում մայիսի 14-ի ցերեկը, 15-ի և 17-19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, մայիսի 15-ի, 17-19-ի ցերեկն՝ առանձին շրջաններում, 16-ին՝ շրջանների զգալի մասում, սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 14-15-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևան քաղաքում մայիսի 14-ի ցերեկը, 17-ին և 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 15-ի երեկոյան ժամերին, 16-ին, 18-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ:

 

Լրահոս

Դիտել ավելին