Կարևոր իրադարձություններ

Տիգրանաշենի ոլորանում իրանական համարանիշներով բեռնատարը կողաշրջվել է

14 Մայիս, 2022 10:15
Տիգրանաշենի ոլորանում իրանական համարանիշներով բեռնատարը կողաշրջվել է

Երեկ՝ մայիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում իրանական համարանիշներով բեռնատարը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 93 կմ հատվածում՝ Տիգրանաշենի ոլորաններում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։  Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ 

 

Լրահոս

Դիտել ավելին