Կարևոր իրադարձություններ

Արթուր Դավթյանը կառավարությանն է ներկայացրել ապօրինի գույքի բռնագանձման օրենքում փոփոխությունների նախագիծը․ «Հրապարակ»

14 Մայիս, 2022 08:40
Արթուր Դավթյանը կառավարությանն է ներկայացրել ապօրինի գույքի բռնագանձման օրենքում փոփոխությունների նախագիծը․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Դիմադրության շարժման չորրորդ օրը, երբ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հաշվետվություն էր ներկայացնում ԱԺ-ում, ցուցումներ ստացավ, թե լավ չի իրականացնում ապօրինի գույքի բռնագանձման գործընթացը:

Բառացիորեն օրեր անց Դավթյանը կառավարությանն է ներկայացրել ապօրինի գույքի բռնագանձման օրենքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկում է ուսումնասիրության ենթակա անձանց շրջանակն ընդլայնել: Որոշել են հրատապ ռեժիմով ընդունել նախագիծը:

Երեկ կառավարությունը պահանջել է, որ խորհրդարանը մայիսի 19-ին արտահերթ նիստ հրավիրի, որի օրակարգում է նշված փոփոխության ընդունումը»։
 
Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:
 
 

Լրահոս

Դիտել ավելին