«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Ավետիք Չալաբյանը 2006 թվականից զբաղվում է ակտիվ հանրային գործունեությամբ, «Արար» եւ «Վերադարձ Հայաստան» հիմնադրամների համահիմնադիրն է, որոնք ծրագրեր են իրականացնում Արցախում, ընդ որում` նաեւ պաշտպանական բնագավառում: Նա McKinsey & Company խորհրդատվական հայտնի ընկերության նախկին ավագ տնօրենն է: Ավարտել է ԵՊՀ-ն՝ «Տեսական ֆիզիկա» մասնագիտությամբ, այնուհետեւ գործարար կառավարման մագիստրոսի կոչում է ստացել Հյուսիսային Կարոլինայի համալսարանում:
2015-2020թթ․ ղեկավարել է McKinsey & Company ընկերության միջազգային մետալուրգիական պրակտիկան: Այս ընկերությունը, որը ստեղծվել է 1926թ., համարվում է աշխարհի ամենահեղինակավոր բիզնես կառավարման խորհրդատվական ընկերությունը, որի հաճախորդների թվում են աշխարհի խոշորագույն ընկերությունների 80%-ը, մեծ թվով կառավարություններ եւ հասարակական կազմակերպություններ։ Այս կազմակերպությունում աշխատելու, մանավանդ տնօրեն լինելու համար լուրջ գիտելիքներ են հարկավոր, եւ Հայաստանում նման պաշար քչերն ունեն:
Երեկ McKinsey & Company ընկերության տնօրենները Չալաբյանի ձերբակալությունից խիստ անհանգստացել էին, եւ նրանցից մեկը տագնապած զանգահարել էր Երեւան` պարզելու, թե ինչ է պատահել Ավետիքի հետ»:
Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: