Կարևոր իրադարձություններ

Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

14 Մայիս, 2022 00:03
Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

Մայիսի 13-ին, ժամը 18:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Դավիթաշեն կամրջից: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Փրկարարները կանխել են Ք․ Ա․-ի (ծնված՝ 1973 թ․) ինքնասպանության փորձը: Հոգեբանը տեղում ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Ոստիկանության աշխատակիցները քաղաքացուն տեղափոխել են ոստիկանության բաժին։

 

Լրահոս

Դիտել ավելին