Կարևոր իրադարձություններ

Դպրոցում երեխային կողքից նկարելու և հարթակներում տարածելու դեպքեր էին գրանցվել. Ժաննա Անդրեասյան

13 Մայիս, 2022 23:36
Հեղինակ՝ Ժաննա Անդրեասյան
Դպրոցում երեխային կողքից նկարելու և հարթակներում տարածելու դեպքեր էին գրանցվել. Ժաննա Անդրեասյան

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մի խնդրից եմ ուզում գրել, որ հաճախ չենք նկատում կամ չենք ուզում նկատել։

Այսօր խոսում էի մի ծնողի հետ, որի դեպքը, ցավոք, բացառիկ չէ։

Երեխան առանձնահատուկ պայմանների կարիք ուներ, բայց ծնողը գնահատման չէր դիմել՝ երեխայի պիտակավորումից խուսափելով։ Ուսումնառության ընթացքում բնակության վայր էին փոխել, բայց երեխայի դպրոցը չէր փոխել, որովհետև մոտիկ դպրոցում մատով ցույց տալու, երեխային կողքից նկարելու և հարթակներում տարածելու դեպքեր էին գրանցվել։

Սա մեր իրականությունն է։ Այն է, ինչ մեր կողքին է։ Այն է, ինչ մենք անում ենք բազմաթիվ երեխաների հանդեպ։ Ու չենք նկատում։

Ներառական կրթությունը բառեր չեն, օրենսդրական փաստաթղթեր չեն։ Վերաբերմունք է, դիրքորոշում է, մոտեցում է, միջավայր է։

Կրթությունը, եթե իրական է, պետք է լուսավորի մարդուն։ Այն չի կարող լինել դաժան»։

 

Լրահոս

Դիտել ավելին