Կարևոր իրադարձություններ

Աննա Հակոբյանը այցելել է Գավառի մանկատուն

13 Մայիս, 2022 23:20
Աննա Հակոբյանը այցելել է Գավառի մանկատուն

Գեղարքունիքի մարզ կատարած այցի շրջանակում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Գավառի մանկատուն, որտեղ այս պահին խնամք և դաստիարակություն է ստանում 7–ից 18 տարեկան 55 երեխա։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՍՀՆ-ի լրատվական ծառայությունից։

Մարզպետ Կարեն Սարգսյանի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի և հաստատության տնօրինության ուղեկցությամբ՝ Աննա Հակոբյանը շրջել է կենտրոնի տարածքում, զրուցել սաների հետ, ծանոթացել վերջիններիս ձեռագործ աշխատանքներին։

 

Լրահոս

Դիտել ավելին