Կարևոր իրադարձություններ

Կամխուտում հրաձգարանում պայթյունի հետևանքով զոհվել է Վահրամաբերդ գյուղի բնակիչը

13 Մայիս, 2022 23:06
Կամխուտում հրաձգարանում պայթյունի հետևանքով զոհվել է Վահրամաբերդ գյուղի բնակիչը

Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Վահրամաբերդ բնակավայրի մոտ գտնվող Կամխուտի  հրաձգարանում  պայթյուն է տեղի ունեցել , ինչի հետևանքով զոհվել է   Վահրամաբերդ գյուղի հովիվը՝ ծնված 1957 թվականին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ,  տարածքը հանձնված է  Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազային՝ որպես  հրաձգարան:

«Տարածքում վերջին  մեկ ամսում զորավարժություններ չեն անցկացվել, ամենայն հավանականությամբ պայթուցիկը եղել է հին զորավարժանքներից մնացած»,-նշեց Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Արշակյանը՝ տեղեկացնելով,որ ռազմաբազայից իրենք միշտ ստանում եմ գրություններ՝ զինավարժության անցկացման մասին, ինչի մասին տեղեկացնում են տարածքի բնակիչներին:

 
 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին