Կարևոր իրադարձություններ

Նորություն՝ Ուկրաինայից Գերմանիա տեղափոխված ու ՀՀ վերադառնալ ցանկացող մեր հայրենակիցների համար

13 Մայիս, 2022 20:12
Նորություն՝ Ուկրաինայից Գերմանիա տեղափոխված ու ՀՀ վերադառնալ ցանկացող մեր հայրենակիցների համար

Գերմանիայի Դաշնային Հանրապետության ներքին գործերի դաշնային նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ Գերմանիայում գտնվող, Ուկրաինայի քաղաքացի չհանդիսացող երրորդ պետության քաղաքացիները, որպես այլընտրանք կարող են ինքնակամ որոշում կայացնել՝ վերադառնալու իրենց հայրենիք։ Այդ դեպքում, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունն օժանդակում է նրանց ճամփորդական ծախսերը հոգալու հարցում։ Առանձին դեպքերում հնարավոր են նաև աջակցության այլ ձևեր։ Այս մասին հայտնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։

Անձնական խորհրդատվության ժամանակ հնարավոր է տեղեկանալ աջակցության առկա հնարավորություների մասին։ Դրա համար կարելի է կապ հաստատել վերադարձի հարցերով խորհրդատվական իրավասու մարմինների հետ, որոնց հասցեները հասանելի են www.returningfromgermany.de կայքէջում նաև ռուսերենով։

 

Լրահոս

Դիտել ավելին