Կարևոր իրադարձություններ

ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել ԱՄԷ նախագահի մահվան կապակցությամբ

13 Մայիս, 2022 19:07
ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել ԱՄԷ նախագահի մահվան կապակցությամբ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Աբու Դաբի Էմիրության թագաժառանգ, ԱՄԷ զինված ուժերի գերագույն հրամանատարի տեղակալ շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանին՝ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Խալիֆա բին Զայեդ ալ Նահյանի մահվան կապակցությամբ:

Նախագահ Խաչատուրյանի ցավակցական հեռագրում մասնավորապես նշվում է. «Շեյխ Խալիֆա բին Զայեդ ալ Նահյանն իր հայրենասիրությամբ և իմաստուն առաջնորդությամբ հետևողական քայլեր է ձեռնարկել երկրի բարգավաճման, կայուն զարգացման և հզորացման համար:

Այս դժվարին պահին կիսում եմ Ձերդ Վսեմության և Արաբական Միացյալ Էմիրությունների բարեկամ ժողովրդի վիշտը, մաղթում համբերություն և ոգու արիություն»: 

 

Լրահոս

Դիտել ավելին