Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ սպորտի նախարարին

13 Մայիս, 2022 18:19
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ սպորտի նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարար Օլեգ Մատիցինին: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Վարչապետը նշել է, որ Հայաստանը և Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են և մեր երկիրը պատրաստ է զարգացնել ու ամրապնդել համագործակցությունը բոլոր ոլորտներում, այդ թվում՝ սպորտի: Կառավարության ղեկավարի խոսքով՝ ՌԴ-ն նաև սպորտի բնագավառում է համարվում գերտերություն, ուստի այս ուղղությամբ փորձի փոխանակումն ու տարբեր մարզաձևերում փոխգործակցությունն ունի կարևոր նշանակություն: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է նաև սպորտի մասսայականացման կարևորությունը և այդ նպատակով մեր երկրում անցկացվում են ՀՀ վարչապետի գավաթի մրցաշարեր տարբեր մարզաձևերում:

Օլեգ Մատիցինը նշել է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ ունեցել են արդյունավետ քննարկումներ՝ հետագա համագործակցությանը նոր ազդակ հաղորդելու նպատակով: Մասնավորապես, քննարկվել են տարբեր մարզաձևերում համատեղ ուսումնամարզական հավաքների կազմակերպմանը, սպորտային ենթակառուցվածքների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:

 

Լրահոս

Դիտել ավելին