Կարևոր իրադարձություններ

Կհստակեցվեն զինծառայողների զոհվելու դեպքում շահառուների շրջանակը սահմանող դրույթները

13 Մայիս, 2022 17:00
Կհստակեցվեն զինծառայողների զոհվելու դեպքում շահառուների շրջանակը սահմանող դրույթները

Կառավարությունը փոփոխություն ու լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի դրույթներին համապատասխանեցնելու նպատակով:

Կհստակեցվեն զինծառաողների և (կամ) կամավորագրված անձանց զոհվելու (մահանալու) դեպքում օրենքով սահմանված շահառուների շրջանակը սահմանող դրույթները, կամրագրվի շահառու դիտարկելու համար ներկայացվող փաստաթղթերի ցանկը:

Բացի դրանից՝ կլուծվեն իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները, ինչի արդյունքում կկատարելագործվի նաև օրենսդրությունը, և կապահովվի որոշման համապատասխան դրույթների կիրառումը՝ անկախ ռազմական դրություն հայտարարված լինելու հանգամանքից:

 

Լրահոս

Դիտել ավելին