Կարևոր իրադարձություններ

Մակրոնն առաջարկել է զիջել Ուկրաինային ինքնիշխանությունը, որպեսզի Պուտինը կարողանա փրկել իր դեմքը. Զելենսկի

13 Մայիս, 2022 16:49
Մակրոնն առաջարկել է զիջել Ուկրաինային ինքնիշխանությունը, որպեսզի Պուտինը կարողանա փրկել իր դեմքը. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իրեն առաջարկել է զիջել Ուկրաինայի ինքնիշխանության մի մասը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «դեմքը փրկելու համար»։ Գրում է zn.ua-ն:

«Մակրոնը արդյունքներ չգտավ ռուսական կողմից: Իսկ ինձ որոշ բաներ առաջարկելը՝ կապված մեր ինքնիշխանության զիջումների հետ, որպեսզի փրկվի Պուտինի դեմքը... Կարծում եմ՝ դա այնքան էլ ճիշտ չէ»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը։

Զելենսկին ընդգծել է, որ իենք պատրաստ չեն ինչ-որ մեկի համար ինչ-որ բան փրկել և դրա համար կորցնել տարածքներ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին