Կարևոր իրադարձություններ

Վարչապետը տեղյակ չի եղել, չի ընկալել՝ ինչ է տեղի ունեցել հակառակ դեպքում կիջներ ու մարդասիրական քայլ կաներ. ՄԻՊ

13 Մայիս, 2022 16:16
Վարչապետը տեղյակ չի եղել, չի ընկալել՝ ինչ է տեղի ունեցել  հակառակ դեպքում կիջներ ու մարդասիրական քայլ կաներ. ՄԻՊ

Այսօր, լրագրողների հետ տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն անդրադառնալով  ապրիլի 26-ին վարչապետի ավտոշարասյանն ուղեկցող ոստիկանական մեքենայի՝ երիտասարդ կնոջը վրաերթի ենթարկելու ողբերգական դեպքին, նշեց, որ պիտի հետամուտ լինեն, որպեսզի իրավական ճիշտ գնահատականներ տրվեն դեպքին, նաեւ հետեւություններ արվեն, թե ինչ փոփոխությունների պիտի ենթարկվի այդ ծառայության վարքագիծը, որ նման դեպքերից խուսափեն:

Վերջինս նաեւ ասաց, որ հետաքրքրվել է ու պարզել, որ վարչապետը տեղյակ չի եղել կատարվածից:

«Վարչապետը տեղյակ չի եղել, չի ընկալել՝ ինչ է տեղի ունեցել, այսինքն՝ տեղեկացված չի եղել, հակառակ դեպքում, որևէ կասկած չունեմ, որ ուր էլ շտապելու լիներ, կիջներ ու մարդասիրական քայլ կաներ: Յուրաքանչյուր անձ, անկախ իր պաշտոնյա լինելը, առնվազն մարդասիրության ժեստ էր կանգնել և կատարվածն արձանագրելը»,- եզրափակեց նա:

 

Լրահոս

Դիտել ավելին