Կարևոր իրադարձություններ

Ղազախստանում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել երկրի ԱԳ նախարարի տեղակալին

13 Մայիս, 2022 14:16
Ղազախստանում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել երկրի ԱԳ նախարարի տեղակալին

2022թ. մայիսի 11-ին Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Արմեն Ղևոնդյանը իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Երմուխամբետ Կոնուսպաևին:Այս մասին հայտնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից։

Հայաստանի և Ղազախստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման առաջիկայում նախատեսված 30-ամյակի համատեքստում տեղի ունեցավ մտքերի փոխանակում հայ-ղազախստանյան փոխգործակցության ներկա իրավիճակի և զարգացման հեռանկարների շուրջ, այդ թվում՝ բազմակողմ և ինտեգրացիոն միավորումների շրջանակներում:

Դիտարկվեց երկկողմ միջպետական համագործակցության մեխանիզմների մասով շփումների ժամանակացույցը: Անդրադարձ կատարվեց տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի հարցերին:

Ե.Կոնուսպաևը Ա.Ղևոնդյանին մաղթեց հաջողություններ Ղազախստանում Հայաստանի դիվանագիտական առաքելության առաջնահերթությունների իրականացման հարցում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին