Կարևոր իրադարձություններ

Եթե թոշակառուն առևտուրն իրականացնում է բանկային քարտով, ուզում ենք զեղչերի համակարգ ներդնել. Փաշինյան

13 Մայիս, 2022 12:46
 Եթե թոշակառուն առևտուրն իրականացնում է բանկային քարտով, ուզում ենք զեղչերի համակարգ ներդնել. Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է թոշակների անկախիկ ստացմանը։

«Մենք աշխատում ենք կանխիկի շրջանառության կանխման ուղղությամբ և առաջիկայում պետք է ներդնենք հետևյալ համակարգը, որ բոլոր կենսաթոշակառուների բանկային քարտերով արվող առևտրի նկատմամբ պետք է կիրառենք զեղչերի համակարգ: Այսինքն՝ եթե թոշակառուն առևտուրն իրականացնում է բանկային քարտի միջոցով, ուզում ենք զեղչերի համակարգ ներդնել, որն ունի մի քանի նշանակություն. առաջինը սոցիալական նշանակությունն է, երկրորդը՝ կանխիկի շրջանառության կրճատումը, և երրորդը՝ դրա արդյունքում կարող ենք ավելի արդյունավետ դարձնել մեր սոցիալական քաղաքականությունը և գտնել կենսաթոշակառուների կարիքների առավել զգայուն կետերը»,- նշել է վարչապետը:

Փաշինյանի խսքով՝ բանավոր խոսակցություններ են ունեցել տարբեր ընկերությունների հետ այդ նախագծում ներգրավելու համար:

«Թոշակառուն թոշակը ստանում է քարտով, եթե նա նաև առևտուր է իրականացնում քարտով խանութներից, դեղատներից և այլն, ավտոմատ զեղչեր են կիրառվում, կամ հետվճարային համակարգ է կիրառվելու: Եթե շատ ուղիղ ասենք, խոսքը թոշակները տասը տոկոսով բարձրացնելու մասին է, բայց մի փոքր այլ մեխանիզմով: Սա մոտավորապես նույն մոդելն է, որն իրականացնում ենք ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման դեպքում»,- ասել է ՀՀ վարաչեպտը:

Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ գործնականում հունիսի կեսերից համակարգը լիարժեք կսկսի գործել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին