Կարևոր իրադարձություններ

Գեներալ-լեյտենանտը փրկել է հրամանատարին, զինվորներին թողել է, որ մահանան. «Հրապարակ»

13 Մայիս, 2022 09:30
Գեներալ-լեյտենանտը փրկել է հրամանատարին, զինվորներին թողել է, որ մահանան. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրել է.

«Քննչական կոմիտեն ավարտել է նախաքննությունը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանի գործով: Այն ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:  

Անդրանիկ Մակարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով՝ իշխանության անգործությունը, որը դրսեւորվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում: ԳՇ պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանին այս հոդվածով սպառնում է ազատազրկում 7-13 տարի ժամկետով: 

Մակարյանը 2020 թվականի հոկտեմբերի 21-ին Կովսականում մարտական հատուկ առաջադրանքի իրականացման պատասխանատու է հանդիսացել: ՔԿ-ն պարզել է, որ նրա ենթակայությամբ գործող խմբի մի մասը՝ N զորամասի հրամանատար Ա. Ա.-ի գլխավորությամբ, Կովսական քաղաքի սկզբնամասում ընկել է շրջափակման մեջ: «Նման պայմաններում Ա. Մ.-ն … իրեն ենթակա անձնակազմին տալով «նահանջ» հրաման, վերադարձել է Կապան քաղաք, որպիսի գործողությունների հետեւանքով շրջափակման մեջ հայտնված Ա. Ա.-ի ղեկավարած 62 հոգանոց խումբը հակառակորդի հետ անհավասար մարտի պայմաններում մնացել է առանց օգնության, 62 հոգանոց խմբի 40 զինծառայողներից 5-ը գերեվարվել է, 12-ը՝ սպանվել, իսկ մնացած 23 զինծառայողների, ինչպես նաեւ ավտոբուսի 1 վարորդի գտնվելու վայրն առայսօր անհայտ է»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին