Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    446
    456

  • EUR

    469
    487

  • RUB

    6,54
    7,89

Կարևոր իրադարձություններ

Ո՞վ է փոխհատուցելու քաղաքացիներին ակցիաների ժամանակ վնասված գույքի համար․ «Ժողովուրդ»

13 Մայիս, 2022 08:48
Ո՞վ է փոխհատուցելու քաղաքացիներին ակցիաների ժամանակ վնասված գույքի համար․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Մայիսի 4-ին, երբ մի խումբ քաղաքացիներ Հայաստանի տարբեր կամուրջներ փակել էին մեքենաներով, ՀՀ ոստիկանությունը բացեց կամուրջները՝ հաճախ ուրիշի սեփականությունը, գույքը վնասելով: 

«Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանից պարզաբանում էր պահանջել՝ նշելով. «ՀՀ ոստիկանության աշխատակիցները մի խումբ քաղաքացիների կողմից կամուրջները փակելու ու բողոքի ակցիան կանխելու համար վնասել են ուրիշի գույքը: Ո՞վ է փոխհատուցելու նրանց վնասված գույքի դիմաց»: Ոստիկանությունից ստացել ենք պատասխան «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի մեջբերումներով, բայց այդպես էլ հստակ չի հասկացվում՝ կոնկրետ այդ օրը ոստիկանների կողմից վնասված գույքերի համար ով, երբ է փոխհատուցելու քաղաքացիներին:

Դատելով պաշտոնական պատասխանից, չկա հստակ պատկերացում՝ ոստիկանության որ աշխատակիցը ում գույքն է վնասել, եւ, հետեւաբար, ինչ միջոցներով պետք է հատուցվի՝ պետբյուջեի՞ց, թե՞ համայնքային բյուջեի միջոցներից: Միայն կա հուշում, որ Քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով կարող են վնասի հատուցման պահանջ ներկայացնել դատարան»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին