Կարևոր իրադարձություններ

Ներկայացվեցին ՀՀ-ում անպտղության տարածվածության վերաբերյալ հետազոտության արդյունքները

12 Մայիս, 2022 20:00
Ներկայացվեցին ՀՀ-ում անպտղության տարածվածության վերաբերյալ հետազոտության արդյունքները

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարների և բժիշկ-փորձագետների հետ քննարկել է 2021 թվականին հիմնադրամի կողմից ՀՀ-ում իրականացված անպտղության տարածվածության վերաբերյալ հետազոտության արդյունքները: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից։

Անդրադարձ է եղել որոշ խմբերում անպտղության ցուցանիշների փոփոխություններին և դրանց նպաստող գործոններին:

 
Հնչել են առաջարկներ`
 
բնակչության իրազեկման,
 
հակաբեղմնավորիչ միջոցների մասին տեղեկատվության և դրանց հասանելիության մակարդակի բարձրացման,
 
որոշ մանկաբարձական վիրահատությունների ցուցանիշների նվազեցման,
 
արական գործոնով պայմանավորված անպտղության դեպքերի պատճառների վերհանման ուղղությամբ:
 
Առողջապահության նախարարը կարևորել է, որ աշխատանքները կրեն շարունակական բնույթ, իսկ արդյունքների վերլուծությունից հետո լինեն գործնական առաջարկներ:

 

Հետազոտության արդյունքները կներկայացվեն առաջիկայում` առողջապահության նախարարին կից մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհրդի նիստին:

 

Լրահոս

Դիտել ավելին