Կարևոր իրադարձություններ

ԱԻ նախարարն այցելել է Երևանի փրկարարական վարչություն և հրշեջ փրկարարական ջոկատներ (լուսանկարներ)

12 Մայիս, 2022 15:58
ԱԻ նախարարն այցելել է Երևանի փրկարարական վարչություն և հրշեջ փրկարարական ջոկատներ (լուսանկարներ)

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են՝ մեկնարկել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի շրջայցերը:

Առաջին կանգառը՝ Երևան քաղաքի փրկարարական վարչությունն էր:

Գերատեսչության ղեկավարը շրջել է վարչության տարածքում, ծանոթացել աշխատանքային պայմաններին, առկա խնդիրներին, զրուցել անձնակազմի հետ:

Կարևորելով աշխատակիցների հետ անմիջական շփումը՝  նախարար Փամբուխչյանը հանդիպումները շարունակել է վարչության այլ հրշեջ փրկարարական ջոկատներում: Առաջիկայում ԱԻ նախարարը կայցելի նաև մարզային փրկարարական վարչություններ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին