Կարևոր իրադարձություններ

Վարչապետը Մոսկվայում կմասնակցի ՀԱՊԿ անդամ երկրների գագաթնաժողովին

12 Մայիս, 2022 14:55
Վարչապետը Մոսկվայում կմասնակցի ՀԱՊԿ անդամ երկրների գագաթնաժողովին
Մայիսի 16-ին Մոսկվայում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների գագաթնաժողովը, որին կմասնակցեն նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
 
Միջոցառումը նվիրված է լինելու ՀԱՊԿ-ի 30-ամյակին։
 
«Նախատեսված է և՛ առաջնորդների հանդիպում, և՛ նրանց առանձին շփում՝ աշխատանքային նախաճաշի ձևաչափով: Միջոցառման արդյունքների մասին լրագրողներին տեղեկատվություն կտրամադրեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը»,- ասել է Պեսկովը՝ հիշեցնելով, որ Հայաստանը ներկա դրությամբ նախագահում է ՀԱՊԿ-ում։
 

Լրահոս

Դիտել ավելին