Կարևոր իրադարձություններ

Հայաստանը գնում է ժողովրդավարության ճանապարհով. Մարկ Ռութե

11 Մայիս, 2022 23:38
Հայաստանը գնում է ժողովրդավարության ճանապարհով. Մարկ Ռութե

 Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռութեն հավատացած է, որ Հայաստանը գնում է ժողովրդավարության ճանապարհով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռուտեն այս մասին ասաց Նիդերլանդներում ՀՀ վարչապետի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում:

Աղբյուրի հաղորդմամբ, Նիդերլանդների վարչապետը մասնավորապես նշել է․

«Մենք հիանալի դիվանագիտական հարաբերություններ ունենք արդեն 30 տարի: 2020 թվականին  Նիդերլանդների դեսպանությունը բացվեց, և դա հաստատում է մեր երկկողմ հիանալի հարաբերությունները: Վարչապետ Փաշինյանի այցը շատ ճիշտ պահին է տեղի ունենում, քանի որ ՀՀ կառավարությունն անցած տարվա ընտրություններից հետո շատ մեծ պլաններ ունի, շատ բաներ կան խոսելու: Հայաստանը մեծ ներդրումներ է արել և գնում է ժողովրդավարության ճանապարհով, չնայած բարդ իրավիճակներ և պայմաններ երբեմն լինում են»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին