Կարևոր իրադարձություններ

Արմինե Ճաղարյանի ողբերգական մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

11 Մայիս, 2022 20:33
Արմինե Ճաղարյանի ողբերգական մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

Հեռուստալրագրող Արմինե Ճաղարյանի ողբերգական մահվան դեպքի առթիվ ՀՀ Լոռու մարզի դատախազությունում, ՀՀ ՔԿ Լոռու մարզային վարչությունում նախապատրաստված նյութերի հիման վրա, հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, որն անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականը՝ Գոռ Աբրահամյանը։

Նա իր ցավակցություններն է հայտնել լրագրողի հարազատներին և գործընկերներին։

Հիշեցնենք, որ Արմինե Ճաղարյանը մահացել է Դեբեդն ընկնելու հետևանքով։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին