Կարևոր իրադարձություններ

Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են շաբաթօրյակները (լուսանկարներ)

19 Հոկտեմբեր, 2015 17:22
Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են շաբաթօրյակները (լուսանկարներ)

Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են սանմաքրման և աղբահանության ամենշաբաթյա աշխատանքները: Նախորդ շաբաթ օրը հիմնական շեշտը դրվել է այն հատվածների աղբահանությանը, ուր վատ սովորության համաձայն պարբերաբար աղբ է դատարկվել: Հիշեցնենք, որ չնախատեսված վայրերում աղբ դատարկելու դեպքերի վերաբերյալ օրենքով սահմանված կարգով կազմվում են վարչական արձանագրություններ, իսկ տվյալ քաղաքացիների լուսանկարները կհրապարակվեն: Հետևողական աշխատանքի արդյունքում վերացել են նախկին մի շարք խրոնիկ աղբավայրեր: Գործընթացին տեղերում հետևում են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների կոմունալ ծառայությունների համապատասխան աշխատակիցները:



Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Լրահոս

Դիտել ավելին