Կարևոր իրադարձություններ

Սուրեն Պապիկյանն այցելել է ռազմական ոստիկանություն (լուսանկարներ)

11 Մայիս, 2022 18:10
Սուրեն Պապիկյանն այցելել է ռազմական ոստիկանություն (լուսանկարներ)

Օրերս լրացել է ռազմական ոստիկանության կազմավորման 30-ամյակը։ Հոբելյանական օրվա առթիվ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 11-ին այցելել է ռազմական ոստիկանություն: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ի մամուլի ծառայությունից։

Շնորհավորելով  ստորաբաժանման ղեկավարությանն ու աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ Սուրեն Պապիկյանը կարևորել է զինված ուժերում կարգապահության ամրապնդման և իրավակարգի ապահովման գործում ռազմական ոստիկանության դերն ու նշանակությունը:

Ծառայողական պարտականությունների բարեխիղճ կատարման և օրինակելի ծառայության համար ռազմական ոստիկանության մի շարք աշխատակիցներ պարգևատվել են պատվոգրերով և գերատեսչական մեդալներով:

 

Լրահոս

Դիտել ավելին