Կարևոր իրադարձություններ

Հանրակացարանում դանակահարված տղամարդը մահացել է (տեսանյութ)

11 Մայիս, 2022 14:40
Հանրակացարանում դանակահարված տղամարդը մահացել է (տեսանյութ)

Մայիսի 7-ին, կեսգիշերից քիչ անց, ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում ստացվեց «Աբովյան» բժշկական կենտրոնից. Աբովյան քաղաքի էլեկտրոտեխնիկումի հանրակացարանից, դանակահարված վիճակում, շտապօգնության մեքենայով տեղափոխվել է 45-ամյա մի տղամարդ:

Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր:

Տուժածի վիճակը ծանր էր, ի վիճակի չէր որևէ բան հայտնել:

Քրեական հետախույզները մեկնեցին հանրակացարան։ Տեղում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ տղամարդը վնասվածքը ստացել էր ծանոթի բնակարանում, այսպես ասած՝ հերթական գինարբուքի ժամանակ: Վիճաբանության ընթացքում խոհանոցային դանակով նրան խփել էր Աբովյանի 4-րդ միկրոշրջանի բնակիչ, 42-ամյա մի տղամարդ:

Ահազանգից երկու ժամ անց կասկածվողը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Կոտայքի բաժին, ապա ներկայացվեց Աբովյանի քննչական բաժին, որտեղ էլ տվեց խոստովանական ցուցմունք:

Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել և առգրավվել է:

Իսկ մայիսի 10-ի առավոտյան «Աբովյան» բժշկական կենտրոնից ստացվեց նոր հաղորդում. դանակահարված տղամարդը, գիտակցության չգալով, մահացել է:

Դանակահարողը կալանավորված է։

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է

 

Լրահոս

Դիտել ավելին