Կարևոր իրադարձություններ

ԱԺ փոխնախագահը Future Innovatiin Summit 2022 կոնֆերանսին ներկայացրել է ՀՀ-ի տեխնոլոգիական էկոհամակարգը

11 Մայիս, 2022 14:16
Հեղինակ՝ Հակոբ Արշակյան
ԱԺ փոխնախագահը Future Innovatiin Summit 2022 կոնֆերանսին ներկայացրել է ՀՀ-ի տեխնոլոգիական էկոհամակարգը
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան էջում նկար է հրապարակել` գրելով.
 
«Շեյխ Սաքեր Ալ Քասիմի հրավերով համաշխարհային ճանաչում ունեցող աստղաֆիզիկոս, Starmus փառատոնի հիմնադիր, պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանի և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ մասնակցում ենք Դուբայում անցկացվող Future Innovatiin Summit 2022 կոնֆերանսին, որը նվիրված է տիեզերական տեխնոլոգիաների զարգացմանը։
Առիթ ունեցա ներկայացնել Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգը, օրենսդրական դաշտը և տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում արտոնությունների համակարգը։
Մասնակիցներին հրավիրեցի սեպտեմբերի 5-10-ը մասնակցելու Երևանում անցկացվող ամենահայտնի գիտական ` Starmus VI միջազգային փառատոնին»։

 

Լրահոս

Դիտել ավելին