Կարևոր իրադարձություններ

Ստեփանակերտում կրակոցների գործով կասկածյալը ձերբակալվել է․ Արցախի դատախազություն

11 Մայիս, 2022 10:26
Ստեփանակերտում կրակոցների գործով կասկածյալը ձերբակալվել է․ Արցախի դատախազություն

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, 10.05.2022թ., երեկոյան ժամը 19:00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի «Վերածննդի» հրապարակում հնչել են կրակոցներ, որի հետևանքով վնասվել էր Ստեփանակերտ քաղաքի բնակչին պատկանող ավտոմեքենան: Այս մասին հայտնում է հայտնում է Արցախի դատախազությունը։

Դեպքի առթիվ ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքների հիման վրա ԱՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) և 245-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) նախատեսված հանցանքների հատկանիշներով:

Ենթադրյալ հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել է Արցախի Հանրապետության քաղաքացի Ս.Կ.-ն:

Կատարվում է նախաքննություն, որի ընթացքի ու արդյունքների մասին կտրվի հավելյալ տեղեկություն։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին