Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    451
    461

  • EUR

    462,5
    480,5

  • RUB

    6,08
    7,58

Կարևոր իրադարձություններ

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ուկրաինային մոտ 40 մլրդ դոլարի հատկացմանը

11 Մայիս, 2022 10:00
Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ուկրաինային մոտ 40 մլրդ դոլարի հատկացմանը

Երեկ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ուկրաինային մոտ 40 մլրդ դոլարի լրացուցիչ օգնություն հատկացնելու մասին օրինագծին, որին կողմ է քվեարկել 368 կոնգրեսական, դեմ՝ 57-ը։

Այժմ օրինագիծը կքննարկվի Սենատում: Վերին պալատի կողմից հաստատվելու դեպքում այն կուղարկվի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին` ստորագրելու։

Փաստաթուղթը նախատեսում է միջոցներ հատկացնել Կիևին ռազմական, տնտեսական և հումանիտար օգնության համար, որից 6 միլիարդ դոլարը զենքի և անվտանգության ապահովման համար, 8,7 միլիարդ դոլարը տնտեսական օգնության, ինչպես նաև հանրային ծառայությունները ֆինանսավորելու, իսկ 5 միլիարդ դոլարը՝ պարենային օգնության համար, 900 միլիոն դոլար էլ փախստականների աջակցության համար: 

 

Լրահոս

Դիտել ավելին