Կարևոր իրադարձություններ

Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինն անցել է «Եվրատեսիլ»-ի եզրափակիչ

11 Մայիս, 2022 08:01
Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինն անցել է «Եվրատեսիլ»-ի եզրափակիչ

Իտալիայի Թուրին քաղաքում երեկ կայացավ «Եվրատեսիլ 2022»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը. Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինն իր SNAP երգով ելույթ ունեցավ 17-րդ համարի ներքո:

Նրա բեմադրության հեղինակներն են ավստրիացի Մարվին Դիետմանը և անգլիացի Դեն Շիպտոնը:

Քվեարկությանը մասնակցում են միայն առաջին կիսաեզրափակչի մասնակից երկրները՝ Ալբանիան, Լատվիան, Լիտվան, Շվեյցարիան, Սլովենիան, Ուկրաինան, Բուլղարիան, Նիդերլանդները, Մոլդովան, Պորտուգալիան, Խորվաթիան, Դանիան, Ավստրիան, Իսլանդիան, Հունաստանը, Նորվեգիան և եվրատեսիլյան մեծ հնգյակից Իտալիան ու Ֆրանսիան: 

Հյուրընկալ RAI հեռուստաընկերությունը շոուին մասնակցելու համար հրավիրել էր նաև «Մանկական Եվրատեսիլ-2021»-ի հաղթող, Հայաստանի պատվիրակ Մալենային:

Եզրափակիչ են դուրս եկել նաև Շվեյցարիան, Իսլանդիան, Լիտվան, Պորտուգալիան, Նորվեգիան, Հունաստանը, Ուկրաինան, Մոլդովան և Նիդերլանդները:

«Եվրատեսիլ 2022»-ի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 14-ին։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին