Կարևոր իրադարձություններ

Ամփոփվեց Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի նախաձեռնության մրցութային փուլը (տեսանյութ)

10 Մայիս, 2022 22:14
Ամփոփվեց Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի նախաձեռնության մրցութային փուլը (տեսանյութ)

Բարերար Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․

«Այսօր ամփոփվեց Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի նախաձեռնության մրցութային փուլը:

Հանձնախումբը և ժողովուրդը համակարծիք էին: Շնորհավորում եմ տաղանդավոր քանդակագործ Արմեն Սամվելյանին և շնորհակալ եմ բոլորին՝ պատասխանատու և պրոֆեսիոնալ մոտեցման համար: Ուրախ եմ, որ Փրկչի մոնումենտալ արձան-համալիր ունենալու գաղափարը համախմբել էր քանդակագործների՝ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից:

Շնորհակալ եմ հանձնախմբին՝ ավելի քան 4 ամիս շարունակ սրտացավ աշխատանքի համար:

Հայաստանը պետք է կարողանա նորովի ներկայանալ աշխարհին. մենք հին մշակույթով, հին գրականությամբ, հին պատմությամբ ազգ ենք, և աշխարհը մեզ այդպես պետք է ճանաչի»։

 

Լրահոս

Դիտել ավելին