Կարևոր իրադարձություններ

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հրաձգության դեպքով ձեռնարկվում են քննչական գործողություններ

10 Մայիս, 2022 22:02
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հրաձգության դեպքով ձեռնարկվում են քննչական գործողություններ

Արցախի դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․

«Այսօր՝ երեկոյան ժամը 19:10-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի Վերածննդի հրապարակում տեղի էր ունեցել հրաձգություն: Այս պահին Արցախի ոստիկանության կողմից իրականացվում է դեպքի վայրի պահպանություն, դեպքի կապակցությամբ քրեադատավարական ստուգում իրականացնելը դատախազության կողմից հանձնարարվել է Արցախի քննչական կոմիտեին:

Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և դատավարական մյուս գործողությունները: Անդրադառնալով դեպքի շուրջ շրջանառվող օբյեկտիվ և կամ սուբյեկտիվ մեկնաբանություններին ու գնահատականներին, պարզաբանում ենք, որ դատախազությունը հիշյալ դեպքի շուրջ ապահովելու է լիարժեք դատախազական հսկողություն և գործադրվելու է դատախազական ներգործության ողջ գործիքակազմը՝ լրիվ, օբյեկտիվ ու բազմակողմանի քննություն ապահովելու համար»:

 

Լրահոս

Դիտել ավելին